շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իրանում կստեղծվի Ազգային պաշտպանության խորհուրդ

Իրանում կստեղծվի Ազգային պաշտպանության խորհուրդ

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հաստատել է երկրի սահմանադրության 176-րդ հոդվածի հիման վրա Ազգային պաշտպանության խորհրդի ստեղծումը։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։

Խորհդրի գործառույթների մեջ է լինելու պաշտպանական ծրագրերի վերանայումն ու զինված ուժերի կարողությունների ավելացումը։ 

Ազգային պաշտպանության խորհուրդը ղեկավարելու է Իրանի նախագահը։ Այն կազմված է լինելու իշխանության երեք ճյուղերի ղեկավարներից, զինված ուժերի հրամանատարներից և մի քանի համապատասխան նախարարություններից։

 

  • Կիսվել: