շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանում կործանված օդանավը խոցել են երկու ռուսական հրթիռով․ CNN

Իրանում կործանված օդանավը խոցել են երկու ռուսական հրթիռով․ CNN

Ամերիկյան հետախուզությունը եկել է այն եզրակացության, որ ուկրաինական մարդատար ինքնաթիռը, որը Թեհրանի մերձակայքում կործանվել է հունվարի 8-ին, խոցվել է ոչ թե մեկ, այլ իրանական հակաօդային պաշտպանության երկու հրթիռով: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ ներկայացուցիչներին:

Հայտարարության մեջ նշվում է, որ օդանավը ոչնչացվել է «երկիր-օդ« հրթիռներով:

Ընդ որում, ԱՄՆ-ում կարծում են, որ տեղի ունեցածը դժբախտ պատահականության արդյունք է:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ հրթիռի վարկածը վարկածներից մեկն է ու չկա հիմք այն հաստատելու համար:

  • Կիսվել: