Իրանում կորոնավիրուսը հաղթահարել է 318 հազար մարդ
Իրանում օգոստոսի 28-ի դրությամբ կորոնավիրուսը հաղթահարել է մոտ 318 հազար մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության խոսնակը, գրում է parstoday.com-ը:
Նշելով, որ Իրանում կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 369 հազար 911-ի, Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Ցավոք, անցած 24-ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 112 մարդ: Վարակի բռնկումից ի վեր մահացել է 21 հազար 249 մարդ»:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը հասել է ավելի քան 24 միլիոն 655 հազարի, որոնցից մոտ 836 հազարը մահացել է