հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանում կորոնավիրուսը հաղթահարել է ավելի քան 353 հազար մարդ

Իրանում կորոնավիրուսը հաղթահարել է ավելի քան 353 հազար մարդ

Իրանում սեպտեմբերի 17-ի դրությամբ, կորոնավիրուսը հաղթահարել է ավելի քան 353 հազար մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարությունը, գրում է parstoday.com-ը:

Նշելով, որ Իրանում կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 413 հազար 149-ի, Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Ցավոք, անցած 24-ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 176 մարդ: Վարակի բռնկումից ի վեր մահացել է 23 հազար 808 մարդ»:

Աշխարհում  նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների  թիվը հասել է մոտ 30 միլիոնի, որոնցից   945  հազարը  մահացել է:

  • Կիսվել: