շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրանում կորոնավիրուսով վարակվածներից մեկը պետական պաշտոնյա է

Իրանում կորոնավիրուսով վարակվածներից մեկը պետական պաշտոնյա է

Իրանում նոր կորոնավիրուսի վարակակիրների քանակն այսօրվա դրությամբ 28 է։ «Թարմ» վարակվածներից մեկը պետական պաշտոնյա է, նա Թեհրանի շրջաններից մեկի ղեկավարն է, տեղեկացնում է Reuters-ը:

Իրանի մայրաքաղաքի 13-րդ շրջանի ղեկավար Մորթեզա Ռահմանզադեն նոր կորոնավիրուս ունենալու կասկածով հոսպիտալացվել է ուրբաթ օրը։ Այսօր նրա ստուգումները դրական պատասխան են տվել՝ պաշտոնյան վարակված է։
 
Իրանում այսօրվա դրությամբ արդեն 5 մարդ է մահացել կորոնավիրուսի պատճառով:

  • Կիսվել: