հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 141-ի․ 54 մարդ ապաքինվել է

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 141-ի․ 54 մարդ ապաքինվել է

Իրանում նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահացածների թիվը հասել է 22-ի: Այդ մասին  տեղեկանում ենք երկրի առողջապահության նախարարության պաշտոնական վիճակագրական տվյալներից։ Վարակվածներ թիվը հասել է 141-ի, ապաքինվել և հիվանդանոցից դուրս է գրվել 54 քաղաքացի, գրում է IRNA գործակալությունը։

Վարակվածների մեծամասնությունը հայտնաբերվել է երկրի կենտրոնական մասում գտնվող Ղոմի նահանգում եւ Թեհրանում: Երկրի ներսում կորոնավիրուսով հիվանդանալու ախտանշաններ ունեցողների ուղեւորությունները սահմանափակվել են։ 

«Քաղաքներում կարանտին մտցնելու փոխարեն մենք պատրաստվում ենք սահմանափակումներ կիրառել նրանց նկատմամբ, ում մոտ վարակում է կասկածվում, կամ նրանց նկատմամբ, ովքեր վարակված են»,- ասել է Իրանի առողջապահության նախարար Սայիդ Նամակին մամուլի ասուլիսում՝ հորդորելով երկրի բնակիչներին՝ չճամփորդել:

  • Կիսվել: