ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 34-ի․ վարակված պաշտոնյաների թիվը 5-ն է

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 34-ի․ վարակված պաշտոնյաների թիվը 5-ն է

Իրանում, համաձայն պաշտոնական տվյալների, կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 34-ի, վարակակիրներինը՝ 388-ի, ապաքինվածներինը՝ 73-ի, հաղորդում է Ria.ru-ն։

Իրանի խորհրդարանի արդեն հինգ պատգամավոր վարակվել է նոր կորոնավիրուսով:

Իսկ BBC-ի պարսկական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանում կորանավիրուսի զոհերի թիվը 210 է, սակայն իշխանությունները թաքցնում են այս թվերը:

Ավելի ուշ Իրանի առողջապահության նախարարությունը հերքել է այդ տեղեկությունները` որակելով այդպիսի լուրերը «ստի մրցություն»:

  • Կիսվել: