հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարը կհամակարգեն զինված ուժերը

Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարը կհամակարգեն զինված ուժերը

Այսօրվանից Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրամանով երկրում ձևավորվել է կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբ, որը գլխավորում է զինվաժ ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, տեղեկացնում է IRNA-ն:

Նշվում է, որ նոր ձևավորված շտաբի ենթակայության տակ են մտել Իրանի բանակը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), ոստիկանական ուժերը, պաշտպանության նախարարությունը, առողջապահության նախարարությունը: Շտաբի անդամների թվում է նաև ԳՇ հետախուզության պետը:

Կանխարգելիչ գործողությունների շրջանակում կազմակերպվել է նաև դիմակների և անհրաժեշտ հատուկ հանդերձանքների արտադրություն:

  • Կիսվել: