չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իրանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 21-ի

Իրանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 21-ի

Իրանի Ֆարս նահանգի Կարմիր մահիկի ընկերության փրկարարական հարցերով տեղակալը հայտարարել է, որ Էսթահբան քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 21-ի, գրում է parstoday.com-ը:

Ուրբաթ երեկոյան Սուլթան Շահբազի մոտ գտնվող Էսթահբան քաղաքում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Ռուդբալ գետը վարարել է և դուրս եկել ափերից:

Իրանի Կարմիր մահիկի ընկերության փրկարարական հարցերով տեղակալ Մեհդի Խուբյարը հայտնել է, որ միջադեպի զոհերի թիվը հասել է 21-ի, իսկ անհետ կորածներինը՝ 2-ի։

Էսթահբան քաղաքը գտնվում է Իրանի Շիրազ քաղաքից 174 կմ հեռավորության վրա։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: