Իրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե աշխարհաքաղաքական. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Բուդապեշտում անդրադարձել է Իրանին՝ ընդգծելով, որ այդ երկրի հետ համաձայնության գալը դժվար կլինի, սակայն իրենք կփորձեն անել հնարավորը:
Նա, մասնավորապես, ասել է. «Կարծում եմ՝ եթե այստեղ հնարավորություն լինի դիվանագիտորեն համաձայնության գալ, որը կլուծի մեզ մտահոգող հարցերը, մենք կլինենք թափանցիկ և կողջունենք այն: Բայց ես նաև չեմ ուզի չափազանցնել. դա դժվար է լինելու:
Շատ դժվար է եղել Իրանի հետ իրական համաձայնություններ կնքել, քանի որ մենք գործ ունենք արմատական շիա հոգևորականների հետ, որոնք աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե աշխարհաքաղաքական»:



