շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման երկու դեպք

Իրանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման երկու դեպք

Իրանում կորոնավիրուսով հնարավոր վարակման երկու դեպքի է արձանագրվել։ Այս մասին հայտնում են Իրանի կառավարության տեղեկատվական պորտալից։

Ըստ տարածված հաղորդագրության՝ խոսքը նախնական անալիզի արդյունքների մասին է, և արձանագրվում է, որ Կում քաղաքում կորոնավիրուսով վարակման կասկածով մի քանի դեպք է գրանցվել։

«Կատարվել է ուղարկված նմուշների սկզբնական անալիզ՝ ստուգելու նոր կորոնավիրուսով վարակումը: Երկու դեպքում անալիզը դրական արդյունք է տվել»,- ասվում է հաղորդագրության մեջ և նշվում, որ վերջնական արդյունքները պարզելու համար կանցկացվեն լրացուցիչ անալիզներ։

  • Կիսվել: