շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 209 հազար մարդ

Իրանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 209 հազար մարդ

Իրանում հուլիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մոտ երկու հազար նոր դեպք: Առողջացել է ավելի քան 209 հազար մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության խոսնակը, գրում է parstoday.com-ը:

Հայտարարելով, որ Իրանում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 248 հազար 379-ի, Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Անցած 24-ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 153 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 12 հազար 84-ի»:

Իրանի առողջապահության նախարարության խոսնակի խոսքերով՝ մինչ այժմ ավելի քան 209 հազար 463 մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը հասել է շուրջ 12 միլիոնի, որոնցից առնվազն 547 հազարը մահացել է։

 

  • Կիսվել: