ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 186 հազար մարդ

Իրանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 186 հազար մարդ

Իրանում հունիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մոտ երկու հազար նոր դեպք: 186 հազար 180 մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության խոսնակը, գրում է parstoday.com-ը:

Հայտարարելով, որ Իրանում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 225 հազար 205-ի, Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Անցած 24-ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 162 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 10 հազար 670-ի»:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը հասել է շուրջ 10 միլիոն 270 հազարի, որոնցից առնվազն 505 հազարը մահացել է։

 

  • Կիսվել: