երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Իրանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված 109-ամյա տղամարդ

Իրանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված 109-ամյա տղամարդ

Իրանում կորոնավիրուսով վարակված 109-ամյա տղամարդը ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից, գրում է parstoday.com-ը:

Մինչ այժմ, Իրանում 90 տարեկանից բարձր տարիք ունեցող կորոնավիրուսով վարակված տասնյակ հիվանդներ, բժիշկների ջանքերի շնորհիվ, ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցից:

Ըստ Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության տվյալների, երկրում ընդհանուր առմամբ կա կորոնավիրուսով վարակված 252 720 մարդ, որոնցից 215.015-ը վերականգնվել և դուրս են գրվել հիվանդանոցներից:

 

  • Կիսվել: