կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրանում անկարգությունների հեղինակները վերապատարստում են անցել՝ այդ թվում՝ Հայաստանում. ԻԻՀ հատուկ ծառայություններ

Իրանում անկարգությունների հեղինակները վերապատարստում են անցել՝ այդ թվում՝ Հայաստանում. ԻԻՀ հատուկ ծառայություններ

Իրանի անվտանգության նախարարությունը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայությունը հրապարակել են զեկույց՝ Իրանում տեղի ունեցող անկարգությունների վերաբերյալ։

Ինչպես նշվում է զեկույցում՝ անկարգություններ հրահրողները նախապատրաստական կուրսեր են անցել տարբեր երկրներում: Դրանց թվում նշվում է նաև Հայաստանը:

Զեկույցում, մասնավորապես, ասված է. ՛՛Վերապատրաստման դասընթացներ են անցկացվել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Թուրքիան, ԱՄԷ-ն, Նիդեռլանդները, Հայաստանը, Վրաստանը, Մալայզիան, Ինդոնեզիան, Թաիլանդը, Չեխիան, Հարավային Աֆրիկան, Իտալիան, Սեյշելյան կղզիները։ Ինչպես տեսնում եք՝ դասընթացների վայրերը սովորաբար գտնվում են այն երկրներում, որտեղ Իրանի քաղաքացիների համար վիզա չի պահանջվում մեկնելու համար, և այն դեպքերում, երբ վիզա է պահանջվում, դա արվում է ամերիկյան գործակալությունների աջակցությամբ և զբոսաշրջիկի քողի ներքո՛՛:

  • Կիսվել: