կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իրանում անցկացվող զորավարժություններին առնվազն 200 ռազմական ուղղաթիռ կմասնակցի

Իրանում անցկացվող զորավարժություններին առնվազն 200 ռազմական ուղղաթիռ կմասնակցի

Իրանի կողմից ծրագրված «Իքթիդար 1402» զորավարժություններին առնվազն 200 ռազմական ուղղաթիռ կմասնակցի։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ բրիգադային գեներալ Քարիմ Չեշակին հղումով։

Նրա խոսքով, զորավարժություններին կմասնակցեն նաեւ Իսլամական Հանրապետության հետեւակային, զրահատեխնիկայի, հրթիռային եւ հրետանային ուժերը։ Զորավարժություններին կներգրավվեն նաև էլեկտրոնային պատերազմի և կիբերանվտանգության ստորաբաժանումները։ «Իքթիդար 1402» զորավարժությունը կսկսվի ուրբաթ օրը և կտևի երկու օր:

Հինգշաբթի օրը Tasnim գործակալությունը հաղորդել է, որ զորավարժությունները տեղի կունենան երկրի կենտրոնական շրջանում գտնվող Սպահան նահանգում։

  • Կիսվել: