երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Իրանում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Երեքշաբթի առավոտյան 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Կոհգիլույե և Բոյեր Ահմադ նահանգներում, հաղորդում է Mehr-ը։

Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 4.9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 04:14-ին՝ Դեհդաշտում, 10 կմ խորության վրա։

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։

  • Կիսվել: