հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 352 հազար մարդ բնակչությամբ Բանդար Աբբաս քաղաքից 62 կմ հյուսիս-արևելք, օջախը՝ 10 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

  • Կիսվել: