ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանում 14 մլն-ից ավելի քաղաքացիներ ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը

Իրանում 14 մլն-ից ավելի քաղաքացիներ ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը

Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 60 մլն 465 հազար 452 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 53 մլն 517 հազար 573, իսկ երրորդ` խթանիչ, դեղաչափը 14 մլն 269 հազար 799 քաղաքացի, հայտնել են Իրանի առողջապահության նախարարությունից, տեղեկացնում է IRNA-ն:

Նշվում է, որ Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 քաղաքացի, այսպիսով` մահերի թիվը երկրում հասել է 132 հազար 202-ի: Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 3503 նոր դեպք, որից 426-ը հոսպիտալացվել Է:

Երկրում գրանցված վարակման ընդհանուր 6 մլն 245 հազար 346 դեպքից 6 մլն 78 հազար 24-ն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: Ծայրահեղ ծանր վիճակում է 1216 քաղաքացի. նրանք ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում են ստանում:

 

  • Կիսվել: