շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իրանն ընդլայնել է ԵՄ-ի դեմ պատժամիջոցները

Իրանն ընդլայնել է ԵՄ-ի դեմ պատժամիջոցները

Իրանը պատժամիջոցների ցուցակում ներառել Է Եվրամիության հետ կապված 12 ֆիզիկական եւ ութ իրավական անձանց՝ ի պատասխան Իսլամական հանրապետության դեմ նրա կողմից սահմանված սահմանափակող միջոցների: Այդ մասին ասվում է Իրանի ԱԳՆ-ի՝ հոկտեմբերի 26-ին տարածված հայտարարության մեջ:

Պատժամիջոցների ցուցակում, ի թիվս այլ կազմակերպությունների, ներառել են Deutsche Welle գերմանական մեդիաընկերության եւ Radio France internationale ֆրանսիական ռադիոկայանի պարսկական խմբագրությունները:
 

Բացի այդ, Իսլամական հանրապետությունը պատժամիջոցներ Է սահմանել գերմանական Bild թերթի գլխավոր խմբագիրների եւ Եվրախորհրդարանի մի քանի անդամների դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: