շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանն ընդդեմ Իսրայելի հայց կներկայացնի Միջազգային քրեական դատարան. Քանաանի

Իրանն ընդդեմ Իսրայելի հայց կներկայացնի Միջազգային քրեական դատարան. Քանաանի

Իրանն ընդդեմ Իսրայելի հայց կներկայացնի ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարան՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների պատճառով։ Այս մասին հայտարարել Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Բազմաթիվ իրավաբանների և միջազգային փորձագետների կարծիքով՝ իսրայելական ռեժիմը ռազմական հանցագործություններ է իրագործել, այդ թվում՝ մի շարք ռազմական հանցագործություններ Գազայում:

Կան բավարար ապացույցներ: Իսլամական համագործակցության կազմակերպությանն ուղղված իր առաջարկի շրջանակներում Իրանը կոչ է արել ստեղծել հանձնաժողով, որը կկազմի այս փաստաթղթերը միջազգային դատարաններին, այդ թվում նաև այս դատարանին ներկայացնելու համար։ Մենք հուսով ենք, որ Միջազգային քրեական դատարանն իր առաքելության շրջանակներում կապացուցի, որ գործում է անաչառ ու արդարացի, և միջոցներ կձեռնարկի ռազմական հանցագործների նկատմամբ դատավարություններ իրականացնելու համար՛՛,-ասել է Քանաանին։

Նրա խոսքով՝ Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը վերջերս Ժնև կատարած իր այցի ժամանակ բարձրացրել է այդ հարցը ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ինչպես նաև ընդգծել, որ Իրանն ուշադիր հետևելու է այդ հարցին:

  • Կիսվել: