հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Իրանն ուրանի հարստացումը հասցնում է 20%-ի. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը նախազգուշացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Իրանն ուրանի հարստացումը հասցնում է 20%-ի. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը նախազգուշացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

 Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին գործակալության կառավարիչների խորհրդին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել է Իրանի`ուրանի հարստացումը 20 տոկոս հասցնելու մտադրության մասին:

Իրանն ուրանի հարստացումը հասցնում է 20%-ի. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը նախազգուշացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցի չՄիխայիլ Ուլյանովը:

Ինչպես նշում է լրատվական գործակալությունը, 2018 թվականին Իրանի միջուկային ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուն պես, Իրանը սկսել էր ուրանի հարստացման և հետազոտական գործունեության հետ կապված իր պարտավորությունների փուլային կասեցումը և հայտարարել, որ այդ գործընթացն ավարտվելու է 2020 թվականի հունվարին:

Նույն թվականին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել էր, որ Թեհրանը շարունակում է հարստացնել ուրանը 4,5 տոկոսի, հակառակ նրան, որ այն չպետք է գերազանցեր 3,67 տոկոսը:

  • Կիսվել: