շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանն ու Ռուսաստանը քննարկել են երկու երկրների մաքսատների համագործակցությունը

Իրանն ու Ռուսաստանը քննարկել են երկու երկրների մաքսատների համագործակցությունը

Իրանի եւ Ռուսաստանի մաքսային պատվիրակությունները Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների մաքսատների միջեւ կրթական համագործակցության զարգացման ուղիները, հայտնում է Mehr-ը, փոխանցում է parstoday.ir-ը:

Իրանի եւ Ռուսաստանի մաքսայինների միջեւ կրթության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի կատարման համաձայն՝ Իրանում տեղի է ունեցել կրթական, գիտական եւ մասնագիտացված մաքսային ու կոմերցիոն ներուժի օգտագործման միջոցների վերաբերյալ առաջին հանդիպումը։

Այդ հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ իրանական եւ ռուսական մաքսատները պետք է օգտվեն ակադեմիական կրթության հետ կապված գիտելիքներից, հմտություններից, փորձից եւ հնարավորություններից։

Երկօրյա հանդիպման արդյունքում համաձայնագիր է ստորագրվել Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության եւ Իրանի մաքսային վարչության միջեւ։

 

  • Կիսվել: