շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իրանն ու Ռուսաստանը փորձում են ինտեգրել վճարային համակարգերը

Իրանն ու Ռուսաստանը փորձում են ինտեգրել վճարային համակարգերը

Ռուսաստանի ներքին վարկերի և պարտքերի վճարման համակարգը, որը հայտնի է «ՄԻՐ» անունով, շուտով կմիավորվի Իրանի «Շեթաբ» համակարգի հետ՝ երկու երկրների միջև փոխանակումները հեշտացնելու նպատակով, գրում է parstoday.com-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հեռախոսազրույցից հետո մամուլի ասուլիսում ասել է. «Ռուսաստանի «Միր» և Իրանի «Շեթաբ» համակարգերի ինտեգրման և փոխադարձ օգտագործման վերաբերյալ հիմնարար բանակցություններ են ընթանում կենտրոնական բանկերի մակարդակով»։

Լավրովն ասել է. «Կողմերը շփվել են հուլիսին և պայմանավորվել են ճանապարհային քարտեզի շուրջ»:

Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահյանը նույնպես հույս է հայտնել, որ երկու համակարգերի ինտեգրման տեխնիկական խնդիրները կլուծվեն։

Հնդկաստանը նույնպես մտադւր է ընդունել ռուսական «Միր» համակարգի քարտեր, մինչդեռ Ռուսաստանը, հավանաբար, ճանապարհ կհարթի հնդկական RuPay քարտերի համար:

 

  • Կիսվել: