ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Իրանն ու Օմանը ձգտում են խորացնել տնտեսական հարաբերությունները

Իրանն ու Օմանը ձգտում են խորացնել տնտեսական հարաբերությունները

Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Մոհամմադ Ռեզա Ֆարզինը, որը ուղեկցում է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին Մասկատ կատարած պաշտոնական այցի ժամանակ, հանդիպել է Օմանի առևտրի, արդյունաբերության և ներդրումների խթանման նախարար Քաիս բին Մոհամմադ ալ Յուսուֆի հետ։ 

Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ ներկայացնելով պաշտոնյաների հանդիպման մանրամասները։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հանդիպումը կենտրոնացած է եղել Թեհրանի և Մասկատի միջև տնտեսական և ֆինանսական կապերի ամրապնդման վրա՝ շեշտը դնելով առևտրի և ներդրումների ոլորտում երկկողմ համագործակցության խթանման և առևտրային փոխանակումների խթանման վրա։ 

Նշվում է, որ երկու պաշտոնյաներն էլ ընդգծել են տնտեսական հարաբերությունների խորացման և կայուն աճի խթանման կարևորությունը։ 

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Օմանի սուլթան Հայթամ բին Թարիք ալ Սաիդի հրավերով, Օման է այլցելել երկօրյա պաշտոնական այցով։

 

  • Կիսվել: