Իրանն ու «Գազպրոմ»-ը 40 միլիարդ դոլարի համաձայնագիր են ստորագրել. ԻԻՀ նավթի նախարար
Իսլամական Հանրապետության և աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ ռուսական «Գազպրոմի» միջև ստորագրվել է 40 միլիարդ դոլարի համաձայնագիր։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին:
Նրա խոսքով՝ նավթամթերքների փոխանակումն արդեն սկսվել է: Օուջին հույս է հայտնել, որ գազի փոխանակման պայմանագիրը կսկսի գործել այս ձմռանը։
Նախարարը նաև նշել է, որ Իրանը և Ռուսաստանը նաև 4 միլիարդ դոլար արժողությամբ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ հանքավայրերի զարգացման համար։ Նա ընդգծել է, որ այսօր Իրանում ներդրումներ են կատարել ռուսական խոշոր էներգետիկ ընկերությունները, մասնավորապես՝ ZN Vostok-ը և Gazprom-ը։



