ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանն ու Ադրբեջանն ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը

Իրանն ու Ադրբեջանն ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը

ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մոստաֆաևը, երկուշաբնթի օրը կայացած հանդիպման ընթացքում, կարևորել են բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսական և առևտրային հարաբերություններում, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և խորացման անհրաժեշտությունը, գրում է parstoday.com-ը:

Հանդիպմանը, որը տեղի է ունեցել Թեհրանում կայացած Իրան-Ադրբեջան 14-րդ տնտեսական գագաթնաժողովից հետո,  Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև կայացած հանդիպումը: Վաեզին հավելել է, որ ստեղծված պայմաններում կարող են հիմքեր ստեղծվել տարածաշրջանի երկրների միջև բազմակողմ համագործակցության համար:

Անդրադառնալով Ռուսաստանում կայացած եռակողմ հանդիպմանը  և ղարաբաղյան պատերազմի խաղաղության փաստաթղթի ստորագրմանն Ադրբեջանի փոխվարչապետը հավելել է. «Այս համաձայնագրի դրույթները շատ մոտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դադարեցնելու Իրանի առաջարկին և կարող են ծառայել երկու կողմերի շահերին»: 

Հերքելով  այն լուրերը, թե Ադրբեջան-Նախիջևան երկաթուղու կառուցմամբ անտեսվում են Իրանի շահերը, Շահին Մոստաֆաևվն ասել է. «Այս երկաթուղին ապահովելու է  Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Վրաստանի շահերը: Երկաթուղու միջոցով, վերոնշյալ երկրները կարող են  ընդլայնել  իրենց  առևտրային համագործակցությունը»:

  • Կիսվել: