Իրանն այլևս չի վերահսկի Հորմուզի նեղուցը և չի սահմանափակի էներգակիրների ազատ հոսքը․ Սպիտակ տուն
ԱՄՆ-ն այժմ չի ծրագրում ցամաքային ուժեր ուղարկել Իրան, սակայն չի բացառում այդ հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լիվիթը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ի վերջո, էներգետիկ արդյունաբերությունը կշահի Իրանի նկատմամբ Թրամփի գործողություններից, քանի որ Իրանն այլևս չի վերահսկի Հորմուզի նեղուցը և չի սահմանափակի էներգակիրների ազատ հոսքը։ Իրանի ռեժիմը, որին ԱՄՆ-ն համարում է ահաբեկչության գլխավոր պետական հովանավորը, այժմ ամբողջովին ոչնչացվում է»:
Լիվիթը նաև հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ծրագրում զինել որևէ ռազմական կազմավորում։ Նրա խոսքով՝ քուրդ առաջնորդների հետ իր զրույցը վերաբերել է Իրաքի հյուսիսում գտնվող ամերիկյան ռազմակայանի հարցերին:
Տեսանյութը՝ այստեղ:


