հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրանն առաջարկել է ստեղծել հիմնադրամ ՇՀԿ-ի շրջանակներում նավթագազային նախագծերի ֆինանսավորման համար

Իրանն առաջարկել է ստեղծել հիմնադրամ ՇՀԿ-ի շրջանակներում նավթագազային նախագծերի ֆինանսավորման համար

Իրանի իշխանություններն առաջարկում են ստեղծել նավթագազային նախագծերի համատեղ ֆինանսավորման հիմնադրամ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը ՇՀԿ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

«Մենք առաջարկում ենք ստեղծել հիմնադրամ շահագրգիռ երկրների միջև նավթագազային նախագծերի համատեղ ֆինանսավորման համար: Նաև պատրաստ ենք արտահանել տեխնիկա-ինժեներական միջոցներ նավթագազային սարքավորումների ստեղծման առաջին փուլում»,- ասել է նա:

  • Կիսվել: