երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Իրանն Ադրբեջանին եւ Հայաստանին հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու կոչ է արել

Իրանն Ադրբեջանին եւ Հայաստանին հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու կոչ է արել

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին ասել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է լուծեն իրենց սահմանային վեճը խաղաղ ճանապարհով, հաղորդում է IRNA-ն։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցում կողմերը քննարկել են նաեւ Բաքվի եւ Երեւանի միջեւ լարվածությունը։

Հասանովը նշել է, որ իր երկրի եւ Հայաստանի միջեւ վեճը «կարող է լուծվել բանակցությունների միջոցով»։

Նա նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանը «նպատակ չունի  որեւէ ռազմական գործողություն իրականացնել եւ օկուպացնել Հայաստանի տարածքները»։

  • Կիսվել: