Իրանին հասցված ԱՄՆ-ի վերջին hարվածները բացարձակապես անհրաժեշտ են եղել. Ռյուտե
Իրանին հասցված ԱՄՆ-ի վերջին հարվածները բացարձակապես անհրաժեշտ են եղել։ Այս մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողով ժամանելիս լրագրողներին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես դրանք բացարձակապես անհրաժեշտ եմ համարում։ Այն բանից հետո, երբ նավերը ենթարկվեցին հարձակման, ես առանցքային եմ համարում, որ ԱՄՆ-ն պատասխանեց դրան»,- ասել է Ռյուտեն։ Նա նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի։
Ավելի վաղ՝ հուլիսի 8-ին, ԱՄՆ-ն հայտարարել էր Իրանին հասցված հարվածների նոր շարքի մասին, որոնք, իբր, իրականացվել էին ի պատասխան Իրանի կողմից այն լցանավերի վրա հարձակումների, որոնք փորձում էին անցնել Հորմուզի նեղուցով Իրանի կողմից չթույլատրված երթուղիներով։



