շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իրանից Թուրքիա գազի արտահանման ծավալներն աճել են

Իրանից Թուրքիա գազի արտահանման ծավալներն աճել են

Իրանի նավթի նախարարը հայտարարել է գազային պայմանագրի երկարաձգման և Իրանից Թուրքիա գազի արտահանման ծավալների ավելացման մասին, գրում է parstoday.com-ը:

Թուրքիայի մայրաքաղաք Անկարա կատարած այցի ընթացքում, Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հանդիպում է ունեցել այդ երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմուզի, էկոնոմիկայի և գանձապետարանի նախարար Նուրուդդին Նաբաթիի և Կենտրոնական բանկի ղեկավար Շահաբ Քավջիօղլուի հետ։

Օջին նշել է, որ այցի կարևորագույն նպատակներն են պայմանագրի երկարաձգումը, գազի արտահանման ծավալների և ներդրումների ավելացումը գազի, նավթամթերքի և նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում և ասել. «Երկու երկրների նախարարները ստորագրել են օրական 30 միլիոն խորանարդ մետր և տարեկան մոտ 10 միլիարդ խորանարդ մետր իրանական գազ Թուրքիա արտահանելու պայմանագիրը»:

Իրանի նավթի նախարարը նաև մատնանշել է Թուրքիայի հետ նավթամթերքի, այդ թվում՝ նավթաքիմիական ապրանքների արտահանման և ներմուծման ծավալների և բարտերի ուշագրավ անցյալը և հավելել, անցյալ տարի Իրանի Իսլամական Հանրապետության նավթաքիմիական արտադրանքի արտահանման ծավալը դեպի աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ Թուրքիա, հասել է 12,5 միլիարդ դոլարի։

 

  • Կիսվել: