կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իրանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են

Իրանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են

Ռուսաստանի մաքսատան պաշտոնական վիճակագրության համաձայն, դեպի այդ երկիր իրանական ապրանքների արտահանումը 105 տոկոս աճ է գրանցել, հասնելով մեկ միլիարդ դոլարի, գրում է parstoday.comը:

Հինգշաբթի օրը, Իրանի ռադիոհերուստաեսության լրատվական ծառայությունը հաղորդել է, որ Ռուսաստանի մաքսատան պաշտոնական տվյալներով՝ իրանական ապրանքների արտահանման ծավալը 2020 թվականի համեմատությամբ 105 տոկոս աճել է, հասնելով մեկ միլիարդ դոլարի։

Նույն ժամանակահատվածում, Ռուսաստանից Իրան հատկապես հացահատիկավորների ի և ձեթային սերմերի արտահանումն աճել է 33 տոկոս աճով, ակզմելով ավելի քան 2 միլիարդ 500 միլիոն դոլարի։

Ռուսաստանում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին ասել է, որ դեպի Ռուսաստան իրանական ապրանքների արտահանման ծավալը երբեք նման թռիչք չի արձանագրել: Նա նշել է. «Երկու երկրների հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ դեպի Ռուսաստան իրանական ապրանքների արտահանման ծավալը հասել է մեկ միլիարդ դոլարի»։

 

  • Կիսվել: