չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրանի ԶՈւ ԳՇ պետը կայցելի Ռուսաստան

Իրանի ԶՈւ ԳՇ պետը կայցելի Ռուսաստան

Մոսկվայում Իրանի դեսպանատան ռազմական կցորդ Ռեզա Խոսրավի Մոկադամը հայտնել է, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաքերին կայցելի Ռուսաստան, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա նշել է. ՛՛Բաքերիի գլխավորած բարձրաստիճան ռազմական պատվիրակությունը կմեկնի Ռուսաստան՝պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով՛՛:

Մոկադամը հայտնել է, որ  գլխավոր շտաբի պետը ռուս պաշտոնյաների հետ կքննարկի ռազմական ոլորտում համագործակցության զարգացումը, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:
 
 

  • Կիսվել: