կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Իրանի ԶՈՒ ԳՇ պետը ծաղրել է ԵՄ-ին՝ առաջարկելով բռնագրավել իր ունեցվածքը ածուխ գնելու համար

Իրանի ԶՈՒ ԳՇ պետը ծաղրել է ԵՄ-ին՝ առաջարկելով բռնագրավել իր ունեցվածքը ածուխ գնելու համար

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին ծաղրել է ԵՄ նոր պատժամիջոցները՝ ասելով, որ եվրոպացիներին թույլ է տալիս բռնագրավել իր ամբողջ ունեցվածքը՝ ցուրտ ձմռանն ընդառաջ ԵՄ  քաղաքացիների համար ածուխ գնելու համար:

Ինչպես գրում է mehrnews.com-ը, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան իր նկատմամբ ԵՄ պատժամիջոցների, որոնք սահմանվել են ուկրաինական պատերազմում Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքեր ուղարկելու ենթադրությունների պատճառով։

«Ես մարդասիրական առաջարկ ունեմ Եվրամիությանը: Ես նրանց թույլ եմ տալիս աշխարհի բոլոր բանկային հաշիվներից բռնագրավել գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի ամբողջ գույքն ու ունեցվածքը և օգտագործել դրանք եվրոպացի քաղաքացիների համար ածուխ գնելու համար: Առջևում դժվար ձմեռ է», -հեգնել է Բաղերին:

  • Կիսվել: