երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները միջազգային իրավունքի խախտում են. Մակրոն

Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները միջազգային իրավունքի խախտում են. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանին հասցրած հարվածները համարում է միջազգային իրավունքի խախտում, որոնք տարածաշրջանում առաջացրել են հակամարտության սրացում։

Այս մասին Մակրոնը հայտարարել է ֆրանսիացիներին հղված հեռուստատեսային ուղերձի ժամանակ, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայության կողմից։

Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահը, մասնավորապես, ասել է. «Մերձավոր Արևելքում պատերազմը կրկին բռնկվել է։ Այն սկսվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածների հետևանքով, տարածվել է տարածաշրջանում և ծանր հետևանքներ ունի բոլորի խաղաղության և անվտանգության համար։

Բանակցությունները փակուղի են մտել, և Միացյալ Նահանգներն ու Իսրայելը որոշել են ռազմական գործողություններ սկսել։ Այս գործողություններն իրականացվել են միջազգային իրավունքի խախտմամբ, ինչը մենք չենք կարող արդարացնել»:

  • Կիսվել: