երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իրանի սպառազինությունը համալրվել է 1650 կմ հեռահարությամբ «Paveh» նոր թևավոր հրթիռով

Իրանի սպառազինությունը համալրվել է 1650 կմ հեռահարությամբ «Paveh» նոր թևավոր հրթիռով

Իրանի սպառազինությունը համալրվել է 1650 կմ հեռահարությամբ «Paveh» նոր թևավոր հրթիռով։ Այս մասին  հայտնում է «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիրալի Հաջիզադեին:

Հաջիզադեն նշել է, որ այսօր արտադրվող իրանական հրթիռներն առավելագույն ճշգրտություն ունեն, և տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր ռազմակայանները իրանական հրթիռների հասանելիության գոտում են:

Գեներալն ընդգծել է, որ Իրանը կարող է խոցել մինչև 2000 կմ շառավղում գտնվող ամերիկյան ռազմանավերը։

  • Կիսվել: