երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանի սկզբունքը հարևան երկրների հետ հավասարակշռված և անկեղծ հարաբերություններ ունենալն է. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի սկզբունքը հարևան երկրների հետ հավասարակշռված և անկեղծ հարաբերություններ ունենալն է. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Իրանի սկզբունքը տարածաշրջանում, հատկապես հարևան երկրների հետ հավասարակշռված և անկեղծ հարաբերություններ ունենալն է», գրում է parstoday.com-ը:

Հինգշաբթի օրը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է. «Մենք հավատում ենք, որ որքան մոտ են տարածաշրջանի ժողովուրդներն ու կառավարությունները, այնքան դա բխում է տարածաշրջանի բոլոր մարդկանց, այդ թվում նաև հարևանների շահերից»:

Նա շեշտել է. «Հարևան երկրների միջև մշակութային, տնտեսական և կրոնական կապերի ընդլայնումը կեզոքացնի թշնամիների, հատկապես Միացյալ Նահանգների և Իսրայելի սադրանքները՝ խաթարելու բարեկամական և լավ հարաբերությունները տարածաշրջանի կառավարությունների և ժողովրդի միջև»:

Նշելով, որ Իրանն ունեցել է հեռանկարային հայացք և ազդեցիկ երկիր է համաշխարհային մասշտաբով, Մուսավին հավելել է. «Դա պատճառ է դարձել, որ մենք ունենաք թշնամիներ: Սակայն եթե Իրանը լիներ թուլակամ երկիր, այդքան թշնամանքի չէր արժանանա»:

 

  • Կիսվել: