ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Իրանի Շիրազ քաղաքում ահաբեկիչների բացած կրակի հետևանքով կա առնվազն 15 զոհ

Իրանի Շիրազ քաղաքում ահաբեկիչների բացած կրակի հետևանքով կա առնվազն 15 զոհ

Երեք զինված անձինք կրակ են բացել Իրանի Շահ Չերախ դամբարանում։ Իրավապահներին հաջողվել է ձերբակալել երկու ահաբեկիչների։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ISNA-ին:

Նշվում է, որ առնվազն 15 մարդ է զոհվել, ևս 10-ը՝ վիրավորվել Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգի Շիրազ քաղաքում ահաբեկիչների հարձակման հետևանքով: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

 

  • Կիսվել: