չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի խոսքով՝ երկրի բանակը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի խոսքով՝ երկրի բանակը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի

Իրանի Իսլամական Հանրապետության բանակը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի և չեզոքացնել երկրի սահմանների դեմ ուղղված ցանկացած սպառնալիք, թույլ չտալ, որ որևէ մեկը ոտնձգություն կատարի Իսլամական Իրանի գոյության դեմ:

Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հաբիբոլլահ Սայարին :

«Տարվա ընթացքում մենք բազմաթիվ զորավարժություններ ենք անցկացնում, բայց մեր ամենամեծ զորավարժությունները «Զոլ-Ֆաքիր»-ն է՝ ամբողջ բանակով, որի ընթացքում մենք գնահատում ենք զինված ուժերի հնարավորությունները»,- ասաց նա։

  • Կիսվել: