երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Իրանի օդային տարածքի անվտանգությունը ՀՕՊ կարմիր գիծն է. ԻԻՀ ՀՕՊ հյուսիսարևմտյան շրջանի հրամանատար

Իրանի օդային տարածքի անվտանգությունը ՀՕՊ կարմիր գիծն է. ԻԻՀ ՀՕՊ հյուսիսարևմտյան շրջանի հրամանատար

Թավրիզում տեղակայված ԻԻՀ ՀՕՊ հյուսիսարևմտյան շրջանի հրամանատարը հայտարարել է, որ Իրանի օդային տարածքի անվտանգությունը ՀՕՊ կարմիր գիծն է:

Բրիգադի գեներալ Աբբաս Ազիմին երկուշաբթի օրը ստորաբաժանման ծառայողների ու նրանց ընտանիքների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իրանի օդային տարածքի ցանկացած խախտում կարժանանա հակաօդային պաշտպանության արագ և վճռական պատասխանին»։

Parstoday-ի փոխանցմամբ՝ նա հավելել է. «Իսլամական հեղափոխության սկզբից մինչ օրս համակարգի և հեղափոխության թշնամիներն ամեն կերպ փորձել են հարձակվել Իրանի վրա, իսկ այսօր այդ հարձակումները վերածվել են մեդիապատերազմի»:

Նշելով, որ ԻԻՀ ՀՕՊ ուժերը մեծ ձեռքբերումներ են գրանցել, Ազիմին հավելել է. «Դա երկրի համար ապահովել է զսպիչ ուժ և դարձել զարգացման և առաջընթացի հաջող օրինակ բոլոր ոլորտների համար»:

  • Կիսվել: