չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա

Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակում չորեքշաբթի ժամանել է Մոսկվա: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Իրանի կառավարության մամուլի ծառայությանը։

«Ռաիսին, որը Ռուսաստան է մեկնել իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով՝ զարգացնելու երկու երկրի տնտեսական, քաղաքական և մշակութային համագործակցությունը, մի քանի րոպե առաջ ժամանել է Մոսկվայի օդանավակայան»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախատեսված է, որ հունվարի 19-ին Իրանի նախագահը բանակցություններ կվարի նախագահ Պուտինի հետ։ Հունվարի 20-ին էլ Էբրահիմ Ռաիսին ելույթ կունենա Ռուսաստանի Պետական ​​Դումայում և Մոսկվայի Մայր մզկիթում։

  • Կիսվել: