երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Իրանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի վարչապետի հետ

Իրանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի վարչապետի հետ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին նոյեմբերի 4-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ, հայտնում է Irna-ն։

Իրանի նախագահն ասել է, որ ՀԱՄԱՍ-ը օրինականորեն ընտրված կառավարություն է, և  «Համասի դեմ պատերազմը պատերազմ է ժողովրդավարության դեմ»։ Ռաիսին ընդգծել է Գազայի հատվածի շրջափակումը վերացնելու և անկլավի բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու համար միջազգային ջանքերի անհրաժեշտությունը։

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, իր հերթին, նշելով, որ աշխարհն այսօր գտնվում է բարդ ու ծանր իրավիճակում, պարզաբանել է, որ Նորվեգիան գիտակցում է Իրանի Իսլամական Հանրապետության կարևոր և արդյունավետ դերը տարածաշրջանում։ «Նորվեգիան, երախտագիտություն հայտնելով Իրանին լարվածությունը վերահսկելու ջանքերի համար, հանդես է գալիս հօգուտ Իրանի հետ համագործակցության՝ պաղեստինյան ճգնաժամը կարգավորելու նոր ճանապարհ գտնելու համար»,- ասել է նա:

  • Կիսվել: