հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանի նախագահը հայտարարել է, որ այցը Ռուսաստան կարող է շրջադարձային լինել

Իրանի նախագահը հայտարարել է, որ այցը Ռուսաստան կարող է շրջադարձային լինել

 Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին չորեքշաբթի օրը Մոսկվա մեկնելուց առաջ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ այցը Ռուսաստան կարող է շրջադարձային լինել երկու երկրների միջև քաղաքական, առևտրային և տնտեսական հարաբերություններում։

«Այս այցը կարող է շրջադարձային դառնալ Թեհրանի և Մոսկվայի միջև քաղաքական, առևտրային և տնտեսական հարաբերություններում», - ասել է ԻԻՀ նախագահը տեղեկացնում է Tasnim-ը։ Նա նշել է, որ Մոսկվա կատարած այցը կարող է բարձրացնել Իրանի միջազգային դիվանագիտության մակարդակը։ «Իրանի և Ռուսաստանի միջև բանակցությունները, կարող են արդյունավետ լինել տարածաշրջանի անվտանգության, տնտեսական և առևտրային հարաբերությունների համար»,- հավելել է Իրանի նախագահը։
 
Ռաիսին ընդգծել է, որ Ռուսաստանն ու Իրանն ունեն ընդհանուր շահեր, իսկ տարածաշրջանում երկու երկրների փոխգործակցությունն անպայման կապահովի անվտանգությունը և կկանխի միաբևեռությունն աշխարհում:

  • Կիսվել: