շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իրանի նախագահը երկուշաբթի օրը կայցելի Հայաստան

Իրանի նախագահը երկուշաբթի օրը կայցելի Հայաստան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկուշաբթի օրը կայցելի Հայաստան և Բելառուս, հաղորդում է Mehr-ը։

Փեզեշքիանը երկուշաբթի օրը երկօրյա այցով կմեկնի Հայաստան և Բելառուս, հայտարարել է Իրանի նախագահի խորհրդական Մահդի Սանային։

Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, մասնավորապես՝ գործարար ոլորտում և փաստաթղթերի ստորագրման ոլորտում, ուղևորության նպատակներից մեկն է։

  • Կիսվել: