ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանի նախագահի առաջին տեղակալը կարգադրել է լուծել Սպահանի ջրի խնդիրը

Իրանի նախագահի առաջին տեղակալը կարգադրել է լուծել Սպահանի ջրի խնդիրը

Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերն էներգետիկայի և գյուղատնտեսության նախարարություններին հանձնարարել է հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել՝ Չահարմահալ և Բախտիարի և Սպահան նահանգներում Զայանդեռուդ գետի ջրահավաք ավազանի խնդիրը լուծելու ուղղությամբ, փոխանցում է Pars Today-ը:

Երաշտից հետո Սպահանի գյուղատնտեսները ջրի խնդիր ունեն, և արդեն մի քանի օր է՝ բողոքի ցույցեր են անցկացնում՝ կառավարությանը կոչ անելով լուրջ ջանքեր գործադրել՝ Զայանդեռուդ գետի ջրահավաք ավազանի խնդիրը լուծելու համար։

  • Կիսվել: