ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Կազան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Կազան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։

«ԲՐԻԿՍ-ի XVI գագաթնաժողովին մասնակցելուհամար նախագահը ժամանել է Կազան, նրան դիմավորել է Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը»,- հայտնում է Փեզեշքիանի մամուլի ծառայությունը։

Դրա տվյալներով՝ Փեզեշքիանը մտադիր է բանակցություններ վարել ՌԴ նապագահ Պուտինի, Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդ Ալիի հետ։

BRICS խումբը հիմնադրվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից, իսկ Հարավային Աֆրիկան ​​միացել է 2011 թվականին։ 2024 թվականի հունվարի 1-ին Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան դարձան խմբի լիիրավ անդամներ։

  • Կիսվել: