Իրանի միակ ավիակիրը ոչնչացվել է
Իրանի միակ ավիակիրը՝ «Շահիդ Բաղերի»-ն, ոչնչացվել է Բուշեհր նավահանգստային քաղաքում տեղի ունեցած հարձակման ժամանակ, հայտնում են իրանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նախկինում հայտնել էր, որ նավը խորտակվել է փետրվարի 28-ին՝ Իրանի վրա առաջին հարձակումներից հետո։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 1-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն խորտակել է ինը իրանական նավ։


