հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրանի հյուսիս-արևմուտքում ահաբեկչական խմբավորում է ոչնչացվել

Իրանի հյուսիս-արևմուտքում ահաբեկչական խմբավորում է ոչնչացվել

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևմտյան Ատրպատական նահանգում անվտանգության ուժերի կողմից ոչնչացվել է ահաբեկչական մի խումբ, գրում է parstoday.com-ը:

Թասնիմ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ահաբեկչական խմբի անդամները մտադիր էին երկիր տեղափոխելով զենք և զինամթերք՝ քաղաքները անապահով դարձնել և դրանք օգտագործել անկարգությունների ժամանակ։

Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի անվտանգության ուժերը հայտնաբերել և ձերբակալել են ահաբեկչական խմբի բոլոր անդամներին։

Ձերբակալված ահաբեկչական խմբի անդամները հայտարարել են, որ Իրանի տարբեր քաղաքներում անկարգությունների ժամանակ նրանք պետք է նռնակներ օգտագործեին ժողովրդի և անվտանգության ուժերի դեմ։

Ահաբեկչական խմբի անդամներն ուղղակիորեն առաջնորդվում էին սահմանից այն կողմ գտնվող ահաբեկչական խմբավորումների և արևմտյան երկրներում հաստատված որոշ հակահեղափոխական ուժերի կողմից: Նրանք ձերբակալվել են Իրանի անվտանգության ուժերի կողմից՝ նախքան ահաբեկչական գործողություններ իրականացնելը:

Արևմտյան Ատրպատական նահանգի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպությունն ընդգծել է, որ հակաանվտանգության և ահաբեկչական ցանկացած գործողություն գտնվում է այս կազմակերպության հետախուզական ուժերի վերահսկողության ներքո։

  • Կիսվել: