հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրանի հյուպատոսության գնդակոծման պատասխանը կլինի տեղին և սահմանափակ․ Աբդոլլահիան

Իրանի հյուպատոսության գնդակոծման պատասխանը կլինի տեղին և սահմանափակ․ Աբդոլլահիան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր գերմանացի պաշտոնակից Անալենա Բերբոքի հետ զրույցում հայտարարել է, որ Թեհրանը կպատասխանի Դամասկոսում Իսրայելի հյուպատոսության գնդակոծմանը, բայց պատասխան միջոցները սահմանափակ կլինեն՝ իրադրության սրում չհրահրելու համար։

Այդ մասին հաղորդել է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով կողմերի հեռախոսազրույցի բովանդակությանը ծանոթ աղբյուրների։

Լրատվական հարթակը հայտնել է, որ Իրանի նախարարն ասել է, որ պատասխանը լինելու է «տեղին և սահմանափակ», բայց չի պարզաբանել, թե ինչ սահմանափակումներ նկատի ունի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Bloomberg-ը, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պնդում են, որ Իրանի պատասխան հարվածը Իսրայելի ռազմական և կառավարական օբյեկտներին անխուսափելի է։ Նրանց կարծիքով, դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին բարձր ճշգրտության հրթիռների կիրառմամբ։ ԱՄՆ պաշտոնյաներն օգնում են Իսրայելին այս թեմայով հետախուզական տվյալների փոխանակմամբ:

Իսրայելական օդուժն ապրիլի 1-ին հարվածներ էր հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին, որի հետևանքով վնասվել էր նաև Դամասկոսում Իրանի դեսպանատան շենքը։ Դեսպանատան ՛ենքին հասցված հարվածի հետևանքով զոհվել էր 13 մարդ, որոնցից 7-ն իրանցի զինվորականներ էին, 6-ը՝ սիրիացիներ։ Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ պատասխան հարված է հասցնելու Իսրայելին։ 

  • Կիսվել: